Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Որ հիվանդությունները կարելի է բուժել շոկոլադով

Որ հիվանդությունները կարելի է բուժել շոկոլադով

Միջնադարյան Եվրոպայի բժիշկները հավատացնում էին իրենց հիվանդներին, որ շոկոլադը հանգստացնում է լյարդը, նպաստում մարսողությանը, թեթևացնում սրտի ցավերը։ Շոկոլադ էին ուտում տուբերկուլոզի, անեմիայի, պոդագրայի  բուժման ժամանակ, նաև երբ բարձր էր մարմնի ջերմաստիճանը:

 

Այսօր էլ բժիշկները, օրինակ, Դիետոլոգների ամերիկյան ընկերությունը հաստատում է, որ շոկոլադի մեջ պարունակվող հանքային նյութերն ու հակաօքսիդանտներն օգնում են կանխարգելել որոշ հիվանդություններ: Նրանց, ովքեր հոգ են տանում իրենց առողջությանը, սրտաբանները խորհուրդ են տալիս ոչ թե սուրճ խմել, այլ շոկոլադ ուտել: Այն ավելի օգտակար էսրտին, քան կարմիր գինին, թեյը կամ խնձորը, նվազեցնում է տրոմբագոյացման ռիսկը, լավացնում արյան ճնշումը: 40 գրամ սև շոկոլադի տված օգուտը հավասար է մեկ բաժակ կարմիր գինուն: 

 

Ինչպես ցույց են տվել Կալիֆոռնիայի համալսարանի բժիշկների կատարած հետազոտությունները, ճիշտ շոկոլադի օգտագործման դեպքում արյան մեջ նվազում է լեյկոտրիենի խտությունը, նյութ, որը «սոսնձում է» արյան բջիջները, այսինքն նպաստում է տրոմբների գոյացմանը և անոթների խցանմանը: բուժարարները վաղուց են իրենց պրակտիկայում օգտվում շոկոլադի օգտակար հատկություններից: Այսպես, կարդինալ Ռիշեյլոյին շոկոլադով բուժել են շատ հիվանդություններից: Ժամանակակից հետազոտողները ևս կարծում են, որ շոկոլադը հարմարավետության զգացում է ստեղծում, լավացնում տրամադրությունը, օգնում հաղթահարել սթրեսը: Շոկոլադը բարձրացնում է գլխուղեղում ֆենիլթալամինի պարունակությունը, որը խթանում է այն զգացումը, որը նման է սիրահարված լինելու զգացմանը: Շոկոլադը օգնում է կանանց ավելի թեթև տանել «կրիտիկական օրերը», կարծում է ամերիկացի բժիշկ Դեբորա Ուոստերհաուզը: Շոկոլադն առույգացնում է, բարձրացնում աշխատունակությունը, քանի որ այն թեոբրոմին ֆիզիոլոգիակն ակտիվ նյութն է պարունակում: Այս ալկալոիդը ուժեղ ազդեցության միջոց է, դրա 1 գրամը, օրինակ, ճագարի համար մահացու է: Այդ պատճառով էլ շոկոլադի սիրահարները, հատկապես դառը շոկոլադի, պետք է հիշեն ոչ մի մթերք չի կարելի չարաշահել: Իսկ շոկոլադը` հատկապես: Հարկ է նաև հաշվի առնել, որ կակաոյի հատիկներում շատ են ազոտ պարունակող նյութերը, օրինակ, թրթնջուկաթթուն և միզաթթուն, որոնք բացասաբար են անդրադառնում նյութափոխանակության վրա: Ավ այս մասին պետք է մտածեն նրանք, ովքեր գիրանալու, պոդագրայի, ինչպես նաև շաքարային դիաբետի, լյարդի ու երիկամների հիվանդությունների, հիպերտոնիայի հանդեպ հակվածություն ունեն: Տտպող նյութերը կակաոյի հատիկներում ավելի շատ են, քան բջջանքը և ջուրը, մոտ  5,8%,  և դա տագնապային գործոն է նրանց համար, ովքեր փորկապության խնդիրներ ունեն: Իսկ վերոհիշյալ թեոբրոմինը և կոֆեինը գրգռող ազդեցություն են գործում սրտամկանի և նյարդային համակարգի վրա:

 

Մարդիկ սովորաբար շոկոլադն ընտրում են ըստ նախասիրության, անկախ բաղադրակազմից և փաթեթավորումից: Սովորաբար շոկոլադ է համարվում այն հրուշակեղենը, որը պատրաստված է կակաոյի հատիկների հիմքի վրա, շաքարով, առանց ավելացնելու կամ ավելացրած որոշ այլ հումքեր (ընկույզ, մրգի չիր, չամիչ, չոր կաթ և այլն): Շոկոլադի արտադրության մեջ չի թույլատրվում ճարպերի` կակաոյի յուղի փոխարինիչների օգտագործումը, բացառությամբ միջուկի: Իսկական շոկոլադը   միշտ կակաոյի յուղով է պատրաստվում: Շագանակագույն երանգն ստանում է կակաոյի փոշու շնորհիվ, որի տոկոսային պարունակությունից է կախված գույնի ինտենսիվությունը: Դրա վրա ազդում է նաև մթերքի մեջ կաթնային յուղի առկայությունը: Շոկոլադի համը կախված է կակաո պարունակող բաղադրատարրերից ու շաքարից: Իսկական շոկոլադի բաղադրատարրերի մեջ  կակաոյի յուղը առաջին տեղն է գրավում: Եթե արտադրողը նշել է, որ իր արտադրած շոկոլադը պատրաստված է հիդրոգեներիզացված ճարպից կամ բուսական յուղ է պարունակում, ապա դա արդեն ոչ թե շոկոլադ է, այլ «քաղցր սալիկ»: Քաղցր սալիկը իրավունք չունի շոկոլադ անվանվել և ավելի էժան է  իսկական շոկոլադից: Շոկոլադը գնելիս հարկէ նաև ուշադրություն դարձնել արտադրման, պիտանելիության  ժամկետին, ինչպես թե այն վաճառասեղանին որտեղ է տեղադրված, քանի որ շատ արագ է ներծծում կողմնակի հոտերը և կորցնում իր բնական բույրը, այն շատ զգայուն է նաև շրջակա միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունների և խոնավության հանդեպ: Եթե շոկոլադը առանց հավելումների է, ապա պիտանության ժամկետը կես տարի է, իսկ եթե կաթի փոշի է խառնված կամ էլ միջուկով է` երեք ամիս: Պահպանման ջերմաստիճանը +18-ից -3 աստիճան է: Իսկ +24-ից բարձր ջերմաստիճանի դեպքում շոկոլադե գլազուրի մեջ կակաոյի յուղը հալվում է:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8 (546) 05.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ